Քաղաքական15:02, 03 Ապրիլ 2025
ԵԽ-ն մտադիր է դիտորդներ ուղարկել Թուրքիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսը մտահոգված է Թուրքիայում ժողովրդավարական գործընթացների հետընթացով։ Հատկապես ընդգծվում է ընտրված քաղաքապետերի հեռացումն ու նրանց փոխարեն կառավարական նշանակումների իրականացումը։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Կոնգրեսը հրատապ նիստ էր գումարել՝ քննարկելու իրավիճակը։ Դրանում քննարկվել են եվրոպացի դիտորդների Թուրքիա մեկնելու և տեղում իրավիճակն ուսումնասիրելու հնարավորությունը։
Կոնգրեսի Թուրքիայի համազեկուցող Բրիոնի Ռուդքին ընդգծել է, որ սա ոչ թե իրավական, այլ ժողովրդավարական խնդիր է․ «Մենք ցանկանում ենք տեսնել, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման ժողովրդավարական իրավունքները վերականգնվում են»։
Երկրորդ համազեկուցող Դավիդ Էրայը նշել է, որ հարցը վերաբերում է ոչ միայն մեկ քաղաքական խմբի։ Կոնգրեսը նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալված քաղաքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները։
Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել նման հնարավոր սցենարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |