Քաղաքական10:03, 04 Ապրիլ 2025
Թուրքիայի ԱԳՆ. «Իսրայելն ապակայունացնում է տարածաշրջանը»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները և արձագանքել տարածաշրջանում այդ երկրի կողմից իրականացվող գործողություններին:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ դրանք չեն կարող քողարկել Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող «ցեղասպանությունը», Պաղեստինի ժողովրդի դեմ մղվող լայնածավալ պատերազմը, Արևմտյան ափի բռնազավթման քաղաքականությունը, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի դեմ հարձակումների ընդլայնվող բնույթը։
Հայտարարությամբ Իսրայելի կառավարությունը մեղադրվել է «արմատական և ռասիստական» քաղաքականություն վարելու մեջ: Շեշտվել է, որ այդ քաղաքականությունը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությանը, այլև ուղղակիորեն խարխլում է խաղաղության հաստատման ջանքերը:
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իսրայելը դարձել է տարածաշրջանի անվտանգության գլխավոր սպառնալիքը՝ իր տարածողական քաղաքականությամբ խաթարելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային միասնությունը։
Հայտարարության մեջ կոչ է արվում միջազգային հանրությանը պատասխանատվություն վերցնել կանխելու Իսրայելի «անսանձ ագրեսիան»:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Իսրայելը պետք է դադարեցնի իր բռնազավթողական քաղաքականությունը, դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից և դադարի խոչընդոտել Սիրիայում և Լիբանանում խաղաղության հաստատման գործընթացը։
«Թել Ավիվի կառավարությունը որպես տարածաշրջանի «ռազմավարական ապակայունացնող» թե՛ քաոսի պատճառ է և թե՛ սնուցում է ահաբեկչությանը»,-ասվել է գերատեսչության հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |