Մարզական11:27, 04 Ապրիլ 2025
Թուրքական մամուլ. «UEFA-ի գործկոմի կազմում Հայաստանն ու Իսրայելը կան, իսկ Թուրքիան չկա»
Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի 49-րդ համագումարը։ Օրակարագային հարցերի թվում է եղել Գործադիր կոմիտեի և ՖԻՖԱ-ի խորհրդում ՈՒԵՖԱ-ն ներկայացնելու անդամների ընտրություննը։ ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարակության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը 4 տարով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ։
Մելքիբեկյանի ընտրությանն անդրադարձել է թուրքական մամուլը՝ նշելով, որ Թուրքիան երկար տարիներ է ներկայացուցիչ չունի ՈՒԵՖԱ-ի խորհրդում, իսկ Հայաստանն ու Իսրայելը ունեն։
Մասնավորապես լրատվական կայքերում նշվում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարողացել գործադիր խորհրդի նոր թեկնածու առաջադրել և Թուրքիան ընտրությանը չի մասնակցել։
Շեշտվում է, որ Թուրքիան չունի ներկայացուցիչ և այլևս չի կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի գործադիր խորհրդի նսիտերին, մինչդեռ Հայաստանից Արմեն Մելիքբեկյանը ընտրվել է 4 տարի ժամկետով, իսկ Իսրայելից Մոշե Զուարեսը՝ 2 տարի ժամկետով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |