• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Հունիս, 2026
Ուրբաթ 13:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական16:00, 04 Ապրիլ 2025

The Jerusalem Post․ «Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային»

The Jerusalem Post․ «Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային»

Իսրայելը ապրիլի 2-ին երեկոյան մի շարք օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Կարճ ժամանակ անց իսրայելցի նախարարներից հայտարարություններ եղան Սիրիայում Թուրքիայի ներկայությունից իրենց մտահոգության մասին: Արտաքին գործերի նախարարությունը արձագանքեց իսրայելական նախարարների հայտարարություններին: 

Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Համայի ռազմական օդանավակայանը, Հոմսի T4 ռազմական օդանավակայանը և մայրաքաղաք Դամասկոսի շրջանում ռազմական ենթակառուցվածքները: Իրականացվել է առնվազն 14 օդային հարված:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է 9 մարդ: Իսրայելական բանակը հաստատել է հարձակումները՝ նշելով, որ թիրախավորվել են Ասադի ռեժիմից մնացած ենթակառուցվածքները և զենքերը:

«The Jerusalem Post» թերթի հետ զրուցած իսրայելցի պաշտոնյան պնդել է, որ վերջին օդային ռմբակոծման հիմնական նպատակը Թուրքիային ուղերձ հղելն էր․ այն է՝ «Սիրիայում ռազմական բազաներ մի՛ հիմնեք և մի՛ միջամտեք Իսրայելի գործունեությանը այդ երկրում»:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է. «Օդուժի գործողությունները T4-ի, Համայի և Դամասկոսի ուղղությամբ պարունակում են հստակ ուղերձ և զգուշացում ապագայի համար»:

Իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:

Աղբյուր`    haberglobal.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}