Տարածաշրջան18:45, 05 Ապրիլ 2025
Թուրքիան ձգտում է խուսափել Իսրայելի հետ առճակատումից Սիրիայում

Թուրքիան նպատակ ունի խուսափել Իսրայելի հետ ցանկացած առճակատումից Սիրիայում։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ Իսրայելի կրկնվող հարձակումները տարածաշրջանի ռազմական օբյեկտների վրա թուլացնում են սիրիական նոր կառավարության զսպող կարողությունը նման սպառնալիքների դեմ։
Ֆիդանն այս դիրքորոշումն արտահայտել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում «Reuters»-ին տված հարցազրույցի ժամանակ։ Նա մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի գործողությունները Սիրիայում, որը ղեկավարում է Թուրքիայի մտերիմ դաշնակից նախագահ Ահմեդ ալ-Շարան, կարող են հանգեցնել տարածաշրջանային անկայունության ապագայում։
Այնուամենայնիվ, Ֆիդանը նշել է նաև, որ եթե Դամասկոսի նոր կառավարությունը ցանկանա որոշակի համաձայնության հասնել Իսրայելի հետ, որը սահմանակից է և՛ Սիրիային, և՛ Թուրքիային, դա իր գործն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |