Ռազմական09:37, 09 Ապրիլ 2025
Թուրքիան և Իսրայելը բանակցում են Սիրիայում «բախումներից զերծ գիծ» ստեղծելու շուրջ

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում «բախում չենթադրող գիծ» սահմանելու վերաբերյալ։
Թուրք-իսրայելական շփումների վերաբերյալ լավատեղյակ աղբյուրներից մեկն էլ, ինչպես նշվում է թուրքական մամուլում, հաստատել է, որ նման բանակցություններ իսկապես ընթանում են։
Լուրերի հաստատմանը զուգահեռ որպես կոորդինացված գործընթացի առկայության օրինակ նշվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններն այն մասին, որ իրենք բախումներ չեն փնտրում միմյանց հետ:
Նշվում է նաև, որ Իսրայելը կարող է ընդունել թուրքական ներկայությունը Համայի և Պալմիրայի հատվածներում՝ չհարձակում պայմանավորվածության շրջանակներում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Սիրիայի Համան և Տիասի (T4) ռազմակայաններին։ Նշված «T4» ռազմաբազայում Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում տեղակայել իր ստորաբաժանումները, այդ թվում՝ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև «Hisar» տիպի հակաօդային համակարգեր։
Արևմտյան երկու պաշտոնյայի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն MEE-ին ասել է, որ Իսրայելը սահմանափակ ժամանակ ուներ հարձակվելու T4 բազայի վրա՝ նախքան թուրքական ուժերը կտեղակայվեին այնտեղ:
Զուգահեռաբար տեղեկություններ էին պտտվում, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազայում տեղակայել բազմաշերտ հակաօդային պաշտպանություն՝ ներառյալ ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |