• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական17:24, 09 Ապրիլ 2025

Իսրայելը փորձում է արգելափակել F-35-ների վաճառքը Թուրքիային

Իսրայելը փորձում է արգելափակել F-35-ների վաճառքը Թուրքիային

Սիրիայում Թուրքիա-Իսրայել լարվածության ֆոնին  Իսրայելը միջոցներ է ձեռնարկում Անկարայի դեմ: Մասնավորապես ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելը փորձում է խոչնդոտել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:

Այդ կործանիչները հնարավոր վաճառքը Թուրքիային նորից օրակարգ մտավ Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո: Ամերիկյան որոշ շրջանակներ սկսեցին խոսել այդ կործանիչների վաճառքի մասին Թուրքիային:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Իսրայելի փորձերի մասին պնդումները կիսել է Կատարում  գործող «Middle East Eye» լրատվական կայքը: Նա մեջբերել է երկու բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների խոսքերը: Ըստ նրանց՝ Իսրայելն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի աճող ազդեցությունից։ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վրա, որպեսզի վերջինս արգելափավկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը։

Նշվել է, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիային Ռուսաստանից գնած ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև սեփական արտադրության ՀՕՊ համակարգերը կտեղակայի Սիրիայի տարածքում, ինչն ուղիղ սպառնալիք է Իսրայելի համար: Մտավախություն կա, որ Թուրքիան F-16 կործանիչներ կտեղակայի սիրիական ռազմաբազաներում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Սիրիայի Համան և Տիասի (T4) ռազմակայաններին։ Նշված «T4» ռազմաբազայում Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում տեղակայել իր ստորաբաժանումները, այդ թվում՝ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև «Hisar» տիպի հակաօդային համակարգեր։

Արևմտյան պաշտոնյաների փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն MEE-ին ասել է, որ Իսրայելը սահմանափակ ժամանակ ուներ հարձակվելու T4 բազայի վրա՝ նախքան թուրքական ուժերը կտեղակայվեին այնտեղ: 

Զուգահեռաբար տեղեկություններ էին պտտվում, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազայում տեղակայել բազմաշերտ հակաօդային պաշտպանություն՝ ներառյալ ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրներ:

Աղբյուր`    Gunes.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}