Քաղաքական13:11, 10 Ապրիլ 2025
Ալիև. «Ադրբեջանը պատրաստ է աջակցել ՀԿԹՀ-ի անկախությանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել Կիպրոսի հյուսիսային թուրքական հատվածի՝ որպես անկախ պետություն միջազգային ճանաչմանը։
Բաքվում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ընթացքում Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել Կիպրոսի Հյուսիսային թուրքական ինքնահռչակ հանրապետության՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու գործում։
«Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք։ Մեր նպատակն է աջակցել նրանց՝ պահպանելու և ամրապնդելու իրենց պետականությունը», – նշել է Ալիևը։
Նա նաև քննադատել է միջազգային հանրության երկակի ստանդարտները՝ հիշեցնելով, որ Կիպրոսի հույները մերժել էին ՄԱԿ-ի առաջարկած միավորման հանրաքվեն, մինչդեռ թուրքական կողմը՝ ընդունել։ «Ի՞նչ եղավ հետո։ Հունական կողմը միացավ ԵՄ-ին։ Սա արդար չէ։ Սա բացահայտ երկակի ստանդարտների օրինակ է», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |