Քաղաքական14:27, 11 Ապրիլ 2025
Թուրքիան Բաքվին ուզում է տեսնել որպես Հարավային Կովկասի «խաղաղության ճարտարապետ»

Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նշվում է, որ հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հատկապես էներգետիկ, տրանսպորտային և ռազմարդյունաբերական ոլորտներում կշարունակեն քայլեր ձեռնարկել համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Էրդողանը նշել է, որ այն գոհացուցիչ է։
Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանին ցանկանում է տեսնել որպես Հարավային Կովկասում «խաղաղության ճարտարապետ»։
Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին ևս ուշադրությամբ հետևում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |