• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան19:03, 12 Ապրիլ 2025

Էրդողան․ «Թուրքիան շարունակում է ջանքերը Կովկասում մնայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»

Էրդողան․ «Թուրքիան շարունակում է ջանքերը Կովկասում մնայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) բացման արարողությանը հանդես է եկել ելույթով։ 

Նա խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Հարավային Կովկասում։ Անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ), Թուրքիա-ՌԴ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան գտնվում է 3 աշխարհամասերի կենտրոնում  և ընդծգել, որ Թուրքիան որքան եվրոպական, նույնքան էլ ասիական ու աֆրիկյան երկիր է։

Անդարադառնալով Հարավային Կովկասին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում  մնայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքին՝ Էրդողանը խոսել է Իսրայելի մասին՝ վերջինիս անվանելով «ահաբեկիչ պետություն», որը դարձել է խնդիրներ ստեղծող երկիր։ Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն գործելու մեջ։  Նաև նշել է, որ Լիբանանի և Սիրիայի վրա հարձակումներով Իսրայելը տարածաշրջանում անկայունություն է ստեղծում։

Խոսելով Սիրիայի վերաբերյալ՝ Էրդողանը նշել է, որ այդ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանում ազդեցություն ունեցող այլ դերակատարների հետ ունեն փոխըմբռնում և երկխոսության մեջ են։

ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Էրդողանը նշել է, որ անդամակցության հարցը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Անդարադառնալով Թուրքիա-ՌԴ հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ վճռական են փոխադարձ շահավետության և հարգանքի հիման վրա զարգացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ։

Իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին անդրադառնալիս՝ Էրդողանը շեշտել է, որ մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու մտադրությանը։ Ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ  ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգանան բոլոր ոլորտներում նախագահ Թրամփի հետ սերտ բարեկամության շնորհիվ։

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}