Ռազմական11:07, 14 Ապրիլ 2025
Հունաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ․ «Եթե Թուրքիան հարձակվի, 5 րոպեում հակահարված կտանք»

Հունաստանի զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան շարունակական սպառնալիք է ներկայացնում ու ըստ այդմ՝ հունական ուժերը պատրաստ են գործողությունների անցնել հաշված րոպեների ընթացքում։
Խուպիսը մասնավորապես նշել է․ «Եթե Թուրքիայից հարձակում լինի, մեր զինված ուժերը պատրաստ են և ի զորու են 5 րոպեում հակահարված կտան»։
Խուպիսի այս հայտարարությունը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և մեկնաբանվել որպես սկանդալային խոսքեր ու «լկտի սպառնալիք»։
Ըստ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի՝ Թուրքիան ունի ռևիզիոնիստական մարտավարություն, իսկ Հունաստանը կենտրոնացած է միայն մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու խնդիրների լուծման վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |