Քաղաքական15:26, 15 Ապրիլ 2025
Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են ուժեղացնել ՆԱՏՕ-ն

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում տարածաշրջանային զարգացումներից բացի քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
ԱՄՆ Պետդեպի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են սերտացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցում և բարձրացնել «Հյուսիսատլանյան դաշինքի» (ՆԱՏՕ) դիմադրողականությունը։
Նշենք նաև, որ նախորդ շաբաթ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Թոմաս Բարաքն էլ հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ պայքարում Եվրոպայի համար վահանի դեր է կատարում և տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը հավասարակշռելու հարցում կարևոր ազդեցություն ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |