Ռազմական13:12, 15 Ապրիլ 2025
Հունաստանի ՊՆ նախարարը ֆրանսիացի գործընկերոջը կոչ է արել Թուրքիային չվաճառել «Meteor» հրթիռներ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն մեկնել է Հունաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ Աթենքը Փարիզից կգնի 32 մլն եվրո արժողությամբ 16 միավոր «Exocet» հրթիռներ։
Ըստ հունական մամուլի՝ ստորագրված համաձայնագիրը փորձ է ազդելու Ֆրանսիայի վրա, որպեսզի վերջինս Թուրքիային չվաճառի «Meteor» տեսակի հրթիռներ։
Նշվում է, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ֆրանսիացի գործընկերոջը կոչ է արել Թուրքիային չվաճառել այդ հրթիռները և Թուրքիային դուրս թողնել եվրոպական պաշտպանությունից։
Մասնավորապես Դենդիասն ընդգծել է. «Հունաստանը վստահ է, որ Ֆրանսիան իր որոշումները կայացնելիս հաշվի կառնի Հունաստանի անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա տեխնոլոգիական առավելությունը՝ որպես զսպող միջոց ռևիզիոնիստական ուժերի դեմ։ Հունաստանը ոչ մեկին չի սպառնում, ընդհակառակը, իրեն են սպառնում»։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |