Քաղաքական10:31, 18 Ապրիլ 2025
Թուրքիան Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում նոր հիվանդանոց կկառուցի
Թուրքիայի առողջապահության և «Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության» առողջապահության նախարարության միջև նոր հիվանդանոցի կառուցման և մեկ այլ հաստատության վերանորոգման հուշագիր է ստորագրվել:
Թուրքական առողջապահական գերատեսչության ղեկավար Քեմալ Մեմիշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետությունը մշտապես շարունակելու է աջակցել ինքնահռչակ «ՀԿԹՀ»-ին՝ չնայած բազմաթիվ քննադատություններին:
«Մենք գրկախառնվելու ենք մեկս մյուսին: Մեծացնելու ենք թե՛ Կիպրոսը և թե՛ մեր երկիրը»,-հավելել է նա:
Նշենք, որ հուշագրի համաձայն՝ թուրքական կողմը Նիկոսիայի հյուսիսային հատվածում կառուցելու է ինքնահռչակ թուրքական հանրապետության «պետական հիվանդանոցը», ինչպես նաև վերանորոգելու է բժիշկ Բուրհան Նալբանթողլուի անվան «Առողջապահական կամպուսի» կառույցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |