Տնտեսական12:37, 21 Ապրիլ 2025
Թուրքիայի ֆինանսների նախարարը կմեկնի ԱՄՆ
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը մեկնելու է Վաշինգտոն։ Մասնակցություն է ունենալու G20-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային Բանկի (ՀԲ) շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Բացի այդ Շիմշեքը ելույթ կունենա ուղեղային կենտրոններում, երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների և բանկերի բարձրաստիճան ղեկավարության հետ։
Նա նաև կմասնակցի ԱՄՆ Առևտրի պալատի կողմից կազմակերպված գագաթնաժողովին, որտեղ ՀԲ նախկին նախագահ Դեյվիդ Մալփասի հետ միասին ելույթ կունենա «Ֆինանսական համակարգի ապագան» թեմայով քննարկմանը:
Բախարար Շիմշեքը կմասնակցի նաև ԱՄՆ-ի առաջատար մտավորական կենտրոններից մեկի՝ Ատլանտյան խորհրդի հանդիպմանը, որին ներկա կլինեն գիտնականներ, վերլուծաբաններ, քաղաքականություն մշակողներ և ներդրողներ:
Բացի այդ նախարարը հանդիպումներ կունենա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական ենթակառուցվածքների և ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |