Քաղաքական12:40, 22 Ապրիլ 2025
Պակիստանի վարչապետը 2 ամսում արդեն 2-րդ անգամ է մեկնում Թուրքիա

Պակիստանի վարչապետ Շեհբաթ Շերիֆն ապրիլի 22-ին մեկնելու է Անկարա, ինչի շրջանակներում նախատեսված են թե՛ ընդլայնված կազմով հանդիպումներ և թե՛ առանձնազրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հանդիպումների օրակարգում են լինելու երկկողմ հարաբերություններին և համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Թուրքական մամուլում առավել ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ վերջին 2 ամսվա ընթացքում սա Շերիֆի 2-րդ այցն է Թուրքիա:
Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:
«Անկայուն աշխարհագրությունում Շեհբազ Շերիֆի այցը կայուն համագործակցության սիվոլն է»,- գրում է թուրքական մամուլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |