Քաղաքական10:12, 23 Ապրիլ 2025
Էրդողան. «Թուրքիան և Պակիստանը վճռական են Պաղեստինի հարցում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է այդ երկրի դիրքորոշման կարևորությունը Գազայի հարցում՝ հայտարարելով, որ «Պակիստանը Գազայի ցեղասպանությանն ամենաուժեղ կերպով արձագանք տված երկրներից է»։
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան և Պակիստանը շարունակելու են համատեղ պայքարը անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ՝ հիշեցնելով, որ այս հարցում երկու երկրները լիակատար ներդաշնակությամբ են գործում։
Բացի այդ, նա շեշտել է, որ այս պահի դրությամբ երկկողմանի ստորագրված 25 պայմանագրի իրականացման գործընթացն արդեն մեկնարկել է։
«Մենք վճռական ենք մեր նախաձեռնություններով ապագայում ևս հանդես գալու հարցում: Մենք շարունակելու ենք միասին աշխատել՝ 1967 թվականի սահմաններով, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծման համար», – ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |