Տարածաշրջան16:18, 23 Ապրիլ 2025
Թուրքիան Սիրիային կապահովի ինտերնետով
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Դամասկոս կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարար Յարուբ Սուլեյման Բեդիրի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ամրապնդման, լոգիստիկ համագործակցության և տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ ծրագրեր։
Անդրադառնալով ինտերնետի հարցին, Ուրալօղկուն նշել է, որ աշխատանք է տարվում Թուրքիայից Սիրիա ինտերնետ ապահովելու թեմայով։ Վտսահեցրել է, որ Սիրիային կտրամադրվի ինտերնետային աջակցություն։
Նախարար Ուրալօղլուն նաև այցելել է նաև Հիջազի երկաթուղային կայարան։ Այդ կապակցությամբ նա նշել է․ «Հիջազի երկաթուղային կայարանը ժառանգություն է մեր նախնիներից։ Այս վայրը պարզապես կայարան չէ, սա վկայում է մեր ազգի՝ քաղաքակրթական թատերաբեմում ունեցած կարևոր դերի մասին»։
Ուրալօղլուն ընդծել է, որ երկու երկրների համագործակցությունը լինելու է շարունակական և միտված է լինելու համատեղ ապագայի կառուցմանն ու ամրապնդմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |