Տնտեսական10:17, 23 Ապրիլ 2025
Թուրքիան նավթաորոնման աշխատանքներ է իրականացնում նաև Սոմալիի ցամաքային տարածքում

Թուրքիայի պետական նավթային միության (TPAO) «AR-GE» կենտրոնի վարչության ղեկավար Մուհամմեդ Ֆաթիհ Այըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի նավթաորոնողական գործունեությունը դուրս է գալիս երկրի սահմաններից՝ ընդգրկելով մի քանի երկրներ, այդ թվում՝ Սոմալին։
«Ադրբեջանում, Իրաքում և Ռուսաստանում մեր գործունեությունը շարունակվում է։ Այժմ «Oruç Reis» նավով Սոմալիի ջրերում ենք իրականացնում խորը ծովային սեյսմիկ ուսումնասիրություններ։ Վերջերս մեր նախարարի առաջնորդությամբ ստորագրվեց համաձայնագիր՝ Սոմալիի ցամաքում ևս գործունեություն ծավալելու նպատակով», – նշել է Այըլդըզը։
Բացի այդ, Այըլդըզը «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում շեշտել է, որ այս ամենին զուգաեռ ակտիվ աշխատանքներ են իրականացվում նաև Գաբարի լեռան և Սաքարյա գետի գազային ավազաններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |