Ցեղասպանություն12:17, 24 Ապրիլ 2025
Ջահերով երթ Սիրիայում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության (լուսանկար, վիդեո)

Սիրիայի Հասաքա քաղաքում «Ժողովրդավարական հայկական երիտասարդական շարժման» անդամների և հայկական մի շարք կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել է ջահերով երթ։
Երթի մասնակիցները պաստառներ են պարզել և վանկարկել «Կանք, կլինենք և ավելի կհզորանանք»։
Շարժման համանախագահ Լուսնյակ Քավորյանն ցեղասպանությունը չմոռանալու կոչ է հղել աշխարհին, ՄԱԿ-ին և բոլոր նրանց, որոնք փորձում են կոծկել ճշմարտությունը։
«Դուք ձեր երեխաներին մեծացնում եք պատերազմներով, բայց մենք ընտրեցինք պատիվը, դուք ուզում էիք մեզ ոչնչացնել, բայց մենք ընդունեցինք հեղափոխությունը, դուք ընտրեցիք ահաբեկչությունը, իսկ մենք քայլեցինք ազատության ճանապարհով»։
Նա նաև հավելել է, որ ջահերով երթի մասնակիցները սրտառուչ գոչում են. «Հիշելը զենք է, և մենք այդ զենքը կրելու ենք վճռականորեն։ Մեր ժողովուրդը չի զոհվել… պարզապես սպասում է իր վերադարձի ժամանակին»։
Քավորյանը ելույթն ամփոփել է հետևյալ խոսքով՝ «Կեցցե Հայաստանը, կեցցե ժողովուրդների ինքնորաշման իրավունքը»։
Տեսնայութը դիտեք այստեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |