• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:43, 28 Ապրիլ 2025

Թուրքիայի մեջլիսի ղեկավարը մեկնել է Ղրղզստան

Թուրքիայի մեջլիսի ղեկավարը մեկնել է Ղրղզստան

Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական հանդիպումների նպատակով մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեք։

Քուրթուլմուշի հետ Բիշքեք են մեկնել նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) խմբակցության ղեկավար Մուհամմեդ Էմին Աքբաշօղլուն, ԱԶԿ-ի փոխկուսակցապետ Քյուրշադ Զորլուն, «Նոր ուղի» կուսակցության խմբակցության նախագահ Բյուլենթ Քայան, Թուրքիա-Ղրղզստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և Արդարություն և Զարգացում կուսակցության Թոքաթի պատգամավոր Յուսուֆ Բեյազիթը, ինչպես նաև աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) Քոնիայի պատգամավոր Մուստաֆա Քալայջըն։

Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև կստորագրվի միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիր։

Քուրթուլմուշը նախատեսում է նաև հանդիպում ունենալ Ղրղզստանի Նախարարների Կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևի հետ, և ակնկալվում է, որ նրան կընդունի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

Նա կայցելի Ղրղզստան-Թուրքիա Մանաս Համալսարանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան Ղրղզ-թուրքական բարեկամության հիվանդանոցը և Մաարիֆ դպրոցը, և հանդես կգա Իսլամական համագործակցության երիտասարդության ֆորումի (ICYF) կողմից կազմակերպվող «Թյուրքական աշխարհի ապագան և աճող աստղը․Երիտասարդությունը» խորագրով համաժողովում։ Ավելի ուշ Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանում գործող թուրք գործարարների հետ։

 

Աղբյուր`    trthaber.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}