Քաղաքական16:12, 30 Ապրիլ 2025
Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հունական կողմի դիվանագիտական աղբյուրները դեռևս հստակ չեն նշում, թե Միցոտակիսի Ստամբուլ այցը երբ կկայանա, միայն նշվում է, որ կլինի մայիսի առաջին շաբաթների ընթացքում։
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Նշվում է, որ բացի վերոնշյալ այցից Գերապետրիտիսը մայիսի 13-14-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին։
Այդ ընթացքում նա կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որն ըստ հունական դիվանագիտական աղբյուրների, կլինի Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի վերջին հանդիպման շարունակությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |