Ռազմական11:16, 05 Մայիս 2025
ԱՄՆ-ի հրեական ինստիտուտը կոչ է անում Թրամփին Թուրքիային չվաճառել F-35
Ամերիկայի հրեական ազգային անվտանգության ինստիտուտը (JINSA) զեկույց է հրապարակել Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելու վերաբերյալ:
Զեկույցում, որում նշվել է, թե ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը դրական է վերաբերում Թուրքիային կործանիչներ տրամադրելու հարցին, ԱՄՆ նախագահ Թրամփին կոչ է արվել հրաժարվել Թուրքիային կործանիչներ տրամադրելու մտքից:
«Թրամփի վարչակազմն այժմ աշխատում է Թուրքիային կործանիչներ վաճառելու համաձայնագրի վրա»,-ընդգծվել է զեկույցում:
Բացի այդ դրանում նշվել է, որ ԱՄՆ-ն նման քայլի դիմելուց առաջ պետք է Թուրքիայի դիտարկի որպես տարածաշրջանային ուժ, ապա հասկանա, թե արդյոք Թուրքիան վստահելի է այդ կործանիչներն ձեռքբերման տեսանկյունից:
«Մենք կարծում ենք որ վստահելի չէ: Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը բազմիցս հակառակ են եղել միմյանց»:
Նշենք, որ Թուրքական մամուլում զեկույցը որակվել է սկանդալային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |