• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Հունիս, 2026
Ուրբաթ 15:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական14:49, 05 Մայիս 2025

Թուրքիան ձգտում է մտնել ատոմային սուզանավեր արտադրող երկրների շարքը

Թուրքիան ձգտում է  մտնել ատոմային սուզանավեր արտադրող երկրների շարքը

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն առաջին անգամ պաշտոնապես հայտնել է իրենց այն հավակնության մասին, որ մտադիր են ստեղծել միջուկային էներգիայով աշխատող սուզանավ։

Թաթլըօղլուն, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում հստակեցրել է սուզանավի վերաբերյալ ծրագիրը։ «139 տարի շարունակ մեր ազգային երազանքն է եղել կառուցել անկախ դիզայնով սուզանավ։ ՄԻԼԴԵՆ-ի ավարտից հետո մենք նոր քայլ ենք անելու միջուկային սուզանավերի ուղղությամբ»։

Նշվել է, որ թուրքական ռազմածովային արդյունաբերությունը վերջին շրջանում զարգացել է ոչ միայն ազգային պահանջներին բավարարելու, այլև հնարավորինս արտաքին կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ ՄԻԼԳԵՄ (Milli Gemi) և ՄԻԼԴԵՆ (Milli Denizaltı) ազգային նավաշինական ծրագրերը, որոնք արդեն նշանակալի արդյունքների են հասել, նախադրյալ ստեղծել միջուկային սուզանավ նախագծելու համար։

Թուրք ռազմական փորձագետ Դևրիմ Յայլալըն, որը պաշտպանական արդյունաբերության ոլորտում հեղինակավոր վերլուծաբան է, կարծիք է հայտնել, որ նման հզորությամբ սուզանավ ունենալը Թուրքիային կարող է դասել աշխարհի այն երկրների շարքին, որոնք ի զորու են ինքնուրույն նախագծել, արտադրել և շահագործել միջուկային սուզանավեր։ Այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։

Յայլալըն նշում է, որ նախագիծն ունի ոչ միայն ռազմական կամ տեխնոլոգիական, այլև տնտեսական ու մարդկային զարգացումների կարիք։ Նման հսկայական նախաձեռնությունը, ըստ նրա, կարող է զգալիորեն բարձրացնել Թուրքիայի գլոբալ հեղինակությունը և ազդեցությունը։ Նա հավելում է, որ սա պետք է դիտարկել նաև Թուրքիայի մյուս ռազմածովային նախաձեռնությունների՝ մասնավորապես ավիակիրի կառուցման ծրագրի համատեքստում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}