Քաղաքական09:35, 06 Մայիս 2025
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ. «PKK-ի ինքնալուծարման գործընթացը պիտի արագ լինի»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Թուրքիայի համար ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման հարցին:
Նրա խոսքով, «ՔԲԿ»-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ինքնալուծարման մասին կոչից հետո այդ գործընթացը պետք է արագ իրականացվի:
«Ակնկալում ենք, որ ահաբեկչական կազմակերպության ինքնալուծարման և զենքերը վայր դենլու գործընթացը կհանգուցալուծվի առաջիկա օրերին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Օջալանը PKK-ի զենքերը վայր դնելու մասին կոչով միջնորդավորված կերպով հանդես էր եկել փետրվարի 27-ին: Իր ուղերձը փոխանցել էին Իմրալը կղզում վերջինիս հետ 3-րդ հանդիպումից վերադարձած ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |