Քաղաքական10:23, 07 Մայիս 2025
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ

Թուրքիայի արտգործանախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ Իսհաք Դարի հետ:
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած ռազմական բախումն ու դրա շուրջ տիրող իրավիճակը:
Նշենք, որ մայիսի 7-ին Հնդկաստանը Պակիստանի ուղղությամբ ռազմական գործողություն է մեկնարկել: Հրթիռային հարվածների հետևանքով, ըստ պակիստանյան կողմի, մահացել է 3, իսկ վիրավորվել՝ 12 մարդ:
Պակսիտանի բանակի հանրային կապերի ստորաբաժանման գլխավոր վարչության տնօրեն, գեներալ Ահմեդ Շերիֆ Չաուդրին հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից իրականացված հրթիռային հարձակմանը պատասխանելու է իր կողմից ընտրված տեղում և ժամանակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |