Տնտեսական11:45, 08 Մայիս 2025
Թուրքիան և Իրաքը մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին։ Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենա «Թուրքիա-Իրաք բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը», որի ընթացքում նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային և գլոբալ բնույթի հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը։
Նշենք, որ Իրաքի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է 20 մլրդ դոլար և կողմերը նպատակադրված են այն հասցնել 30 մլդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |