Քաղաքական09:33, 12 Մայիս 2025
Զելենսկի. «Մայիսի 15-ին Թուրքիայում սպասելու եմ Վլադիմիր Պուտինին»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում սպասելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ես չորեքշաբթի օրը կլինեմ Թուրքիայում, հույս ունեմ, որ այս անգամ ռուսները պատճառաբանություններ չեն փնտրի»:
X-ում կատարած գրառման մեջ, հիշատակելով մայիսի 12-ից 30-օրյա ամբողջական և տևական հրադադարի հաստատման իրենց առաջարկը, Զելենսկին հավելել է նաև, որ ակնկալում են դրա իրագործմանը և այդպիսով, դիվանագիտության համար անհրաժեշտ իրավիճակի ձևավորմանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խաղաղության շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկով հանդես էր եկել ՌԴ նախագահը, իսկ արդեն մայիսի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում ստացել Ստամբուլում բանակցություններ կազմակերպելու հարցում թուրքական կողմի պատրաստակամության մասին վստահեցումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |