Քաղաքական16:05, 12 Մայիս 2025
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը ողջունել է ՔԲԿ-ի ինքնալուծարման որոշումը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման որոշմանը:
Բարզանին, ողջունելով համապատասխան որոշումը, այն որակել է որպես հնարավորություն, որը կարող է ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը:
«Ես հավատում եմ, որ այն ամրապդնելու է Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունն ամբողջ տարածաշրջանում:
Ճիշտ ժամանակն է եկել խաղաղության հիմքերը դնելու համար: Այն կարող է բացել տևական խաղաղության դռները»:
Բացի այդ, Բարզանին հայտնել է խաղաղ լուծման համար ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:
«Այն տարածաշրջանում նոր էջ է բացելու: Այս կարևոր որոշումը կարող է օգնել տարիներ ի վեր շարունակվող բռնությունն ավարտին հասցնել»:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը հավելել է նաև, որ բոլոր կողմերը պետք է դրական արձագանքեն այս քայլին:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՔԲԿ-ն հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։
Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |