Ռազմական10:50, 12 Մայիս 2025
Քրդերի ռազմաքաղաքական կառույցը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։ Ըստ այդմ՝ հայտարարվել է, որ ՔԲԿ-ը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում:
Կոնգրեսը որոշել է, որ ՔԲԿ-ի պայքարը մասնատել է քուրդ ժողովրդի ժխտման և ոչնչացման քաղաքականությունը, Քրդական հարցը բերել է ժողովրդավար քաղաքական ճանապարհով լուծելու հանգրվանի և այդպիսով ամբողջացրել է իր պատմական առաքելությունը։
Կոնգրեսը դադարեցրել է նաև ՔԲԿ-ի անվան տակ տարվող աշխատանքները՝ որոշելով լուծարել կառույցը և դադարեցնել զինված պայքարը։
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 27-ին Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) 7 հոգուց կազմված պատվիրակությունը մեկնել էր Մարմարա ծովի Իմրալը կղզի, որտեղ 26 տարի է, ինչ ցմահ ազատազրկված է ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանը (Ափո)։ Վերջինս զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու կոչով էր հանդես եկել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |