Քաղաքական10:15, 13 Մայիս 2025
Ալթուն. «Թուրքիան առանց ահաբեկչության գործընթացը կարևոր փուլում է»

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման մասին որոշմանը:
Ալթունը նշել է, որ այդ որոշումը ցույց է տալիս, թե ներկայիս իշխանության և անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջնորդվող «Թուրքիան առանց ահաբեկչության» գոծընթացն ինչ կարևոր փուլում է:
Բացի այդ, Ալթունը հավելել է, որ այս գործընթացը խելամիտ կերպով առաջ մղելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ:
«Բոլոր քայլերը կձեռնարկվեն զգայուն, թափանցիկ, վճռական և մանրակրկիտ կերպով»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին «ՔԲԿ»-ն հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։
Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |