Քաղաքական08:50, 13 Մայիս 2025
Ֆիդանն անդրադարձել է ՔԲԿ-ի ինքնալուծարմանը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարման որոշմանը:
Ֆիդանը որոշումը պատմական և կարևոր է որակել, ապա հավելել,որ դրանից հետո կան գործնական քայլեր, որոնք պետք է իրականացվեն:
«Մենք ուշադիր հետևելու ենք դրանց: Ես բավական կարևոր եմ համարում այս որոշումը հատկապես տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության տեսանկյունից»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին «ՔԲԿ»-ն հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները։
Ըստ այդմ, հայտարարվել է, որ «ՔԲԿ»-ն զենքերը վայր է դնում և ինքնալուծարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |