Քաղաքական14:45, 14 Մայիս 2025
Սիրիայի տնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային և ԱՄՆ նախագահին
Սիրիայի տնտեսության նախագահ Նիդալ Ալ-Շարն ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել Թուրքիային, Կատարին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Թուրքական մամուլում մասնավորապես նշվում է, որ մայիսի 13-ին, երբ Թրամփը Սաուդիան Արաբիայում պաշտոնապես հայտարարեց Սիրիայի դեմ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին, Շարն ուղիղ եթերում հուզվել էր ու ասել.
«Շնորհակալ ենք Կատարին, Թուրքիայի Հանրապետությանը և Սիրիայի ղեկավարությանն ու մեր ժողովրդին: Ամենախորին երածտիքի խոսքերն էլ ուղղում եմ հարգարժան Դոնալդ Թրամփին»:
Միջանկյալ հավելենք, որ Թրամփը սանկցիաների վերացման մասին հայտարարության մեջ հիշատակել էր, որ այդպիսի խնդրանքով իրեն դիմել են Էրդողանն ու «Մերձավոր Արևելքի այլ ընկերներ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թրամփի հետ մայիսի 5-ին ունեցած հեռախոսազրույցում քննարկել էր Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման հարցը՝ նշելով, որ այն կնպաստի Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և կայունության հաստատմանը:
Թեման քննարկվել էր նաև Թուրքիայի արտգործնախար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մայիսի 12-ի հեռախոսազրույցի ընթացքում: Ֆիդանը նշել էր, որ Սիրիայի կայունության և բարօրության համար կարևոր է այդ երկրի դեմ կիրառված սահանափակումների վերացումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |