Քաղաքական15:05, 14 Մայիս 2025
Էրդողանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Սաուդիան Արաբիայի և Սիրիայի ղեկավարների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առցանց հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Սիրիայի նախագահ Ահմեդ Շարայի հետ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, Էրդողանը պատմական է որակել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին Թրամփի որոշումը և հավելել, որ այն կարող է նաև օրինակ լինել Սրիայի դեմ պատժամիջոց սահմանած այլ երկրների համար:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք շարունակելու են Դամասկոսին աջակցել ահաբեկչական կազմակերպությունների և հատկապես «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Բացի այդ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և տեղեկացրել, որ այնտեղ բռնությունը կանգնեցնելու նպատակով Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել:
«Ժամանակն է վերջ դնել Գազայում առկա հումանիտար աղետին»,- եզրափակել է նա:
Նշենք, որ Թրամփը սանկցիաների վերացման մասին հայտարարել էր մայիսի 13-ին: Հայտարարության ԱՄՆ նախագահը հիշատակել էր, որ այդպիսի խնդրանքով իրեն դիմել են Էրդողանն ու «Մերձավոր Արևելքի այլ ընկերներ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |