Քաղաքական11:46, 14 Մայիս 2025
Ֆիդանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 13-ին հանդիպել է «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ունեցած հանդիպման մասին տեղեկությունը տարածվել է նախարարության սոցիալական հաշվից:
Ըստ այդմ՝ կողմերը աշխատանքային ճաշ են ունեցել նախքան մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքը:
Պաշտոնական աղբյուրներում նախարարների քննարկումների մասին մանրամասներ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Ռուտտեն նույն օրը հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի ընթացքում քննարկվել էին ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Անդրադարձ էր կատարվել Ստամբուլում մայիսի 15-ին կայանալիք ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին:
Հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը ևս ներկա էր եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |