Քաղաքական11:50, 14 Մայիս 2025
Էրդողանը Պակիստանի վարչապետին. «Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Էրդողանը Թուրքիա-Պակիստան հարաբերությունները որակել է եղբայրական և այն համարել «իսկական բարեկամության» ամենալավ օրինակներից մեկը:
«Մենք, որպես Թուրքիա, մեծ կարևորություն ենք տալիս Պակիստանի խաղաղությանը, հանգստությանն ու կայունությանը»,- հավելել է նա:
Բացի այդ, Էրդողանը ասել է, որ ողջունում են Պակիստանի վարած քաղաքականությունը՝ այն որակելով ողջամիտ և համբերատար, որը կարևորում է հակամարտության լուծման հարցում երկխոսությունն ու փոխզիջումը:
«Այնպես, ինչպես անցյալում, ձեր թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին:
Պակիստա՛ն, թուրքի ընկեր, կեցցե՛ս»:
Հիշեցնենք, որ Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ընթացքում, որը հասավ ընդհուպ մինչև ռազմական բախման, Թուրքիան բացահայտ աջակցում էր Պակիստանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |