Քաղաքական21:06, 14 Մայիս 2025
Թուրքիայի նախագահը խոսել է PKK-ի զինաթափման և դրա հետևանքների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է գնահատել ՔԲԿ-ի զինաթափման որոշումը։
Էրդողանը խորհրդարանային ելույթի ժամանակ անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման և ինքնալուծարման որոշմանը։ Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը, իսկ երբ կազմակերպությունը կատարի իր պարտավորությունները, մնացած հարցերի քննարկումն արդեն կդառնա քաղաքական դաշտի խնդիրը։
Նախագահը ՔԲԿ-ի որոշումը բնութագրել է որպես «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» ջանքերի նոր փուլ, որը կնպաստի միասնությանն ու համերաշխությանը և կվերացնի ժողովրդավարության առջև ծառացած խոչընդոտները։ Էրդողանի խոսքով, ահաբեկչության դեմ պայքարին Թուրքիան հատկացրել է հսկայական ռեսուրսներ, որոնք այժմ կարող են ուղղվել երկրի զարգացմանը։
Ելույթի ընթացքում Էրդողանը ներդրողներին կոչ է արել ներդրումներ կատարել Թուրքիայում՝ վստահեցնելով, որ անվտանգության և կայունության պայմաններում զգալի առաջընթաց կգրանցվի զբոսաշրջության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։
Միաժամանակ նա չի մոռացել անդրադառնալ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիային՝ նշելով, որ Ստամբուլում անցկացված հետաքննությունը բացահայտել է հանցավոր խմբավորում, և տեղական կառավարման համակարգը հիմնավոր բարեփոխման կարիք ունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |