Քաղաքական09:20, 15 Մայիս 2025
Անթալիայում հանդիպել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները
Անթալիայում մայիսի 14-ից 15-ն ընթացող ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի արտգործնախարար Անդրիլ Սիբիհան:
Հանդիպան օրակարգում են եղել խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները:
Ուկրաինայի արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ մանրամասն կերպով քննարկվել են հետագայում արվելիք քայլերն ու միմյանց ներկայացրել իրենց տեսակետները:
Սիբիհան նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ խաղաղության բանակցություններին մասնակցելու համար:
Հավելենք, որ հանդիպումը կայացել է մայիսի 15-ին խաղաղության շուրջ կայանալիք ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցություններին ընդառաջ:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները Ստամբուլում վերսկսելու առաջարկով հանդես էր եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում վերջինս նշել էր հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |