Քաղաքական09:20, 15 Մայիս 2025
Պուտինն ու Զելենսկին չեն մեկնի Ստամբուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ սահմանելով մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ ներկայացնող պատվիրակության կազմը:
Ըստ այդմ՝ ռուսական կողմը ներկայացնելու են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյոկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և մի շարք այլ պաշտոնյաներ:
ՌԴ պատվիրակությունը գլխավորելու է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հայնտի է նաև, թե ովքեր են մասնացելու ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցություններին ուկրաինական կողմից:
Ըստ այդմ՝ ուկրաինական կողմը ներկայացնելու են Ուկրիանայի արտգործնախարար Անդրիլ Սբիհան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահականի ղեկավար Անդրեյ Յերմակը, Ուկրաինայի նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան և մի շարք այլ պաշտոնյաներ:
Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ևս մեկնելու է Թուրքիա, սակայն լինելու է Անկարայում և անձամբ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Պուտինին հանդիպելու ակնկալիքով մայիսի 15-ին Ստամբուլում լինելու մասին, իսկ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մայիսի 14-ին ասել, որ եթե Պուտինը չմեկնի Ստամբուլ, հնարավոր է՝ Վոլոդիմիր Զելենսկին ևս չմասնակցի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |