• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:16, 15 Մայիս 2025

Ըստ Ֆիդանի՝ ռուս-ուկրաինական կողմերը պիտի քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով

Ըստ Ֆիդանի՝ ռուս-ուկրաինական կողմերը պիտի քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև Անկարայում կայացած հանդիպմանը և նշել, որ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումը կկայանա Ստամբուլում։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է միջնորդի դերը ռուս-ուկրաինական հակամարտությունում և նշել, որ երկխոսությունը կարևոր է խաղաղության համար։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է,  որ երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով։

Անդրադառնալով Սիրիային՝ Ֆիդանը նշել է, որ այդ երկրի անվտանգությունը Թուրքիայի առաջնահերթություններից է և միջազգային հանրությունը պետք է աջակցի երկրում կայունության ջանքերին։ Նա նաև հավելել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի վրա հրաձակումները սպառնում են տարածաշրջանի կայունությանը։

Խոսելով Սիրիայում ԱՄՆ-ի  ռազմական ներկայության մասին՝ Ֆիդանը նշել է, որ այդ հարցը մշտապես բարձրացվել է Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահի հանդիպումների ընթացքում։ Նա  նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պարտադիր դարձնող պայմանները փոխվել են ու օրակարգում կարող  է լինել ամերիկյան զորքերի դուրս բերումը։

Աղբյուր`    turkgun.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}