Մշակութային09:37, 19 Մայիս 2025
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) կյանքի մասին թուրք-հայկական համատեղ ֆիլմ է նկարահանվելու։
Ծրագիրը պատրաստվում է «Քարա քեդի ֆիլմ»-ի և «Լույս» մեդիայի համագործակցությամբ։
Հայաստանում գործընկերներն են «Անսո ֆիլմ»-ը և պրոդյուսերներ Անի Գալստյանն ու Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։
Նշվում է, որ ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը և ներկայացվելու է «Կաննի» կինոփառատոնին՝ «Marche du Film» բաժնում։
Ծրագրին աջակցում են նաև Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության Կինոյի գլխավոր վարչությունն ու «TRT-ի 12 Punto» հարթակը։ Սցենարի մշակման և արխիվային աշխատանքները տարվել են «Doğuş հոլդինգին» կից «Արա Գյուլերի արխիվի և ուսումնասիրության» կենտրոնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |