• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:39, 19 Մայիս 2025

Թուրքիան և Սաուդիան Արաբիան ձգտում են իրենց առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիան և Սաուդիան Արաբիան ձգտում են իրենց առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Սաուիդան Արաբիա՝ մասնակցելու «Թուրք-սաուդական համակարգող խորհրդի 2-րդ նիստին»: Այցի շրջանակներում նա հանդիպել է Սաուդիան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ Բին Ֆերհան Ալ-Սաուդի հետ:

Մայիսի 18-ին կայացած նիստի ընթացքում  Ալ-Սաուդին անդրադարձել է երկու երկրների միջև առկա հարաբերություններին և համագործակցությանը:

Ֆիդանն էլ գոհունակություն է հայտնել հարաբերությունների կարգավիճակից՝ դրանք որակելով որպես սերտ և  անկեղծ: Բացի այդ Թուրքիայի արտգործնախարարը երկու երկրներին անվանել է տարածաշրջանում և իսլամական աշխարհում «կարևոր դերակատարներ»:

«Մենք գոհ ենք մեր ղեկավարների կողմից առաջ քաշված տեսլականի հիման վրա ձեռք բերված առաջխաղացումից»,- ասել է Ֆիդանը։

Վերջինս մեծ կարևորություն է տվել Սաուդիան Արաբիայի հետ համագործակցության ու համակարգման ավելի ու ավելի ամրապնդմանը։ Հիշեցրել է, որ 2024-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 8 մլրդ դոլար:

«Մենք ցանկանում ենք այս տարի հասնել 10 մլրդ դոլարի, իսկ միջնաժամկետ և երկարաժկետ կտրվածքով՝ 30 մլրդ դոլարի շեմին»,-եզրափակել է Հաքան Ֆիդանը։

Աղբյուր`    Haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}