Քաղաքական15:27, 19 Մայիս 2025
Հունական մամուլ․ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պիտի մտահոգի մեզ»

Հունական մամուլը նշում է, որ 1970-ականներից եկող՝ «Թուրքիան հետամնաց երկիր է» հայեցակարգը վաղուց արդեն փլուզվել է։ «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը պետք է մտահոգի մեզ», գրում են հունական լրատվամիջոցները։
Անդրադառնալով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կազմակերպության ինքնալուծարմանը, Թրամփի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը և Ստամբուլում ընթացող ռուս-ուկրաինական խաղաղության բանակցություններին՝ հունական մամուլը, գրում է, որ 2025 թվականը քիչ-քիչ դառնում էրդողանի տարին։ Ըստ հույն փորձագետների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը ապացուցել է, որ միջազգային հարթակում շատ հմուտ խաղացող է։
Վերլուծական հոդվածում շեշտվում է, որ 20 տարի առաջ ամեն ինչ բոլորովին այլ էր, այժմ ժամանակները փոխվել են։ Նշվում է, որ Իտալիան միակ եվրոպական մեծ երկիրը չէ, որը Թուրքիային ռազմարդյունաբերության ոլորտում ցանկանում է գործընկեր տեսնել Թուրքիային։
Ընդգծվում է, որ Թուրքիան՝ իր 86 միլիոն բնակչությամբ, 1 տրիլիոն դոլարը գերազանցող ՀՆԱ-ով և զարգացող ռազմարդյունաբերությամբ, մեծ և կարևոր երկիր է դարձել։
Վերլուծական հոդվածում ասվում է. «Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը նոր երևույթ չէ, այն տեղի է ունենում արդեն երկար տարիներ։ Եվ դա պետք է մտահոգի մեզ։ Քանի որ մեր արտաքին քաղաքականության գերիշխող հայեցակարգերը դեռևս գալիս են 1970-ականներից, երբ Թուրքիան 35 միլիոն բնակչություն ուներ և համարվում էր գյուղատնտեսական, հետամնաց երկիր։
Այսօր նրա բնակչությունն ու ՀՆԱ-ն 40%-ով գերազանցում են մերը։ Մենք դեռևս շարունակում ենք գործել հին կարծրատիպերով, սակայն ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Թուրքիան առաջ է անցել։ Այժմ մեզ հրատապորեն անհրաժեշտ է նոր ռազմավարություն»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |