Տնտեսական13:28, 20 Մայիս 2025
Հնդկաստանում ուժեղանում է բոյկոտը թուրքական ապրանքների դեմ
Հնդկաստանը թուրքական ապրանքների դեմ անժամկետ և լայնածավալ բոյկոտ է սկսել։ Մասնավորապես Հնդկաստանի դիստրիբյուտորների ֆեդերացիան՝ «AICPDF»-ը, որոշում է կայացրել թուրքական մի շարք ապրանքներ՝ շոկոլադ, թխվածքաբլիթներ, մուրաբա, խնամքի միջոցներ, հանել հնդկական շուկայից։
Հաշվարկվում է, որ «AICPDF»-ի կողմից հայտարարված շուկայական բոյկոտը կընդգրկի ընդհանուր առմամբ 234 մլն դոլար արժողությամբ ապրանքներ։ Հնդկաստանի կողմից սկսված բոյկոտը կարող է լուրջ վնաս հասցնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը։
Նշենք, որ Հնդկաստանը տարեկան Թուրքիայից ներմուծում է մոտ 2.7 մլրդ դոլարի ապրանք և այդ ներմուծման մեծ մասը բաղկացած է վառելիքից և թանկարժեք մետաղներից։ Տեքստիլ արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի ներմուծումը Թուրքիայից 2024-ին կազմել էր 81 մլն դոլար։
Հիշեցնենք, որ նախորդիվ Հնդկաստանը բոյկոտել էր նաև էլեկտրոնային հարթակներում թուրքական արտադրության մի շարք ապրանքանիշների հագուստը, Թուրքիայից ներմուծվող միրգ-բանջարեղենը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |