Քաղաքական16:14, 21 Մայիս 2025
Անկարայում մեկնարկել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կոնֆերանսը

Անկարայում մեկնարկել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր նախապայման» խորագրով միջազգային կոնֆերանսը։
Միջոցառումը կազմակերպվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը և Ադրբեջանի թուրքական տան կողմից։
Կոնֆերանսին մասնակցել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Էֆքան Ալան, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Ադալեթ Վելիևը, ով ընթերցել է Իլհամ Ալիևի ուղերձը։
Ալիևը նշել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանից» աքսորված ադրբեջանցիների անվտանգ վերադարձը կարևոր նախապայման է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Ադրբեջանի նախագահը նաև հերթական անգամ սին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի դեն: Մեղադրել է իբր «էթնիկ զտումներ իրականացնելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու» և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձը խոչընդոտելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |