Քաղաքական11:15, 21 Մայիս 2025
Էրդողանը Բուդապեշտում կմասնակցի ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Էրդողանը Հունգարիա է ուղևորվել իր կնոջ՝ Էմինե Էրդողանի, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի և նախագահականի արտաքին քաղաքականության ու անվտանգության գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ:
«Արևելքի և Արմուտքի խաչման կետը» խորագրով անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու:
Նշենք, որ ԹՊԿ-ն ստեղծվել է 2009-ի նոյեմբերի 3-ին Նախիջևանում: Դրան ի սկզբանե անդամակցել են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը, իսկ արդեն 2019-ից՝ նաև Ուզբեկստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |