Քաղաքական14:14, 21 Մայիս 2025
Ֆիդան․ «Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում դիվանագիտական շրջադարձային կետում ենք»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում դիվանագիտական լուծման հարցում կողմերն այժմ կանգնած են շրջադարձային կետում։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվում կայացած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ԱԳ նախարարների ոչ պաշտոնական խորհրդաժողովի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև վերջերս կայացած հանդիպումները կարող են հիմք հանդիսանալ համապարփակ հրադադարի և արդար ու կայուն խաղաղության հասնելու համար։
Բացի այդ, նա անդրադառնալով Մերձավոր Արևելքի զարգացումներին՝ հայտարարել է, որ Պաղեստինի Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը գնալով ավելի է սրվում՝ «քաղցն օգտագործվում է որպես զենք», իսկ խաղաղության հասնելու Իսրայելի ցանկությունը «կասկածի տակ է դրվում» շարունակվող ռազմական գործողություններով։
Խոսելով Սիրիայի վերաբերյալ՝ Ֆիդանը նշել է, որ այժմ գոյություն ունի «պատմական հնարավորություն»՝ երկիրը կայունության տանելու համար։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի դիվանագիտական ջանքերի արդյունքում Սիրիան կրկին ակտիվ շփումների մեջ է մտնում միջազգային դերակատարների հետ՝ որոշ պատժամիջոցների վերանայման հնարավորությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |