Քաղաքական09:37, 21 Մայիս 2025
Թուրքիայի հետախուզության ծառայության ղեկավարը Սիրիայում է

Անվտանգային աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության ղեկավարը» (MİT) Իբրահիմ Քալընը մայիսի 20-ին հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի, Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի և Սիրիայի հետախուզական ծառայության ղեկավար Հյուսեյն Էս-Սելամեի հետ:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության, Սիրիայի ինքնիշխանության և քաղաքական կայունության կարևորությունը: Թուրքական կողմը հաստատել է, որ մշտապես լինելու է Սիրիայի կողքին:
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարմանն և զինաթափմանը: Քննարկվել են «ՔԲԿ»-ի անդամների Սիրիայում ինտեգրվելուն և սահմանային անցակետերին վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին վերաբերող հարցեր :
Օրակարգից դուրս չի մնացել նաև Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող հարձակումներն ու Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման ԱՄՆ-ի որոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |