Տարածաշրջան13:24, 27 Մայիս 2025
Էրդողանը կմասնակցի Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը

Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Լաչինի (Բերձոր) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Оդանավակայանի բացման արարողությանը ներկա կգտնվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Օդանավակայանը գտնվում է լեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1800 մ բաձրության վրա և համարվում ներկայիս Ադրբեջանի ամենաբարձր լեռնային օդանավակայանը։
Նշյալ օդանավակայանը գտնվում է Բերձոր քաղաքի կենտրոնից 30կմ, Շուշիից 70 կմ, իսկ Քարվաճառից (Քելբաջար) 60կմ հեռավորության վրա։
Օդանավակայանն ունի 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի, ինչպես նաև տերմինալ, որը կարող է սպասարկել ժամում 200 ուղևորի։
Հիշեցնենք, որ Բերձորի օդանավակայանի շինարարական աշխատանքները սկսվել էին 2021-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |