• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:18, 27 Մայիս 2025

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրի ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրի ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում անցկացված միջոցառմանը շնորհավորել է Ադրբեջանին անկախության օրվա առթիվ։

«Թուրքիան և Ադրբեջանը միասին կառուցում են ապագան՝ միավորվելով ընդհանուր գաղափարների շուրջ։ Մեր ճակատագիրն ընդհանուր է, ոչ թե ուղղակի մեկ դար, այլ հազար տարվա հիշողությունները, ուրախություններն ու տխրություններն ընդհանուր են»,- շեշտել է Յըլմազը։

Նա նաև նշել է, որ 2021-ի հունիսիս 15-ի «Շուշիի հռչակագրով» Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական դաշնակցային մակարդակի։  

Յըլմազն ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը կիսում են «Միջին միջանցք»-ի տեսլականը և  տարածաշրջանում առաջնորդում են ինտեգրացիան բազմաթիվ ոլորտներում՝ տրանսպորտից մինչև արդյունաբերություն, պաշտպանական արդյունաբերությունից մինչև առևտուր, էլեկտրոնիկայից մինչև թվայնացում։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը 2024-ին կազմել էր շուրջ 8 մլրդ դոլար և մտադիր են այդ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի։

Անդրադառնալով 2020-ի արցախյան 44 օրյա պատերազմին՝ Յըլմազը նշել է, որ պատերազմից հետո մեծ հնարավորություն է բացվել Հարավային Կովկասում անդորր տիրելու համար։

Շեշտելով, որ երկկողմ դաշնակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով՝ ներառյալ համատեղ զորավարժությունները՝ Յըլմազը հավելել է․ «Մենք մեր եղբայրությունն Ադրբեջանի հետ ուս ուսի տված կրում ենք ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև թյուրքական պետությունների կազմակերպության տանիքի ներքո, համատեղ զարգացման մեխանիզմներում, ինչպիսին է «Թյուրքական ներդրումային հիմնադրամը», և երրորդ երկրների մասնակցությամբ եռակողմ համագործակցություններում»։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}